ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Գտնվել է երիտասարդ մնալու համար պատասխանատու գենը

Գտնվել է երիտասարդ մնալու համար պատասխանատու գենը
16.11.2013 | 12:26

Գիտնականները բացահայտել են, թե ինչու է երիտասարդների մոտ վերքն ավելի արագ բուժվում, քան ծեր մարդկանց մոտ: Թվում է, թե վերջապես գտնվել է շատերին հուզող հարցի պատասխանը: Գիտնականները կարծում են, որ բացահայտումը կօգնի վերքի ապաքինման համար մշակել ավելի արագ ներգործող դեղամիջոցներ, ինչպես նաև «լույս սփռել» ծերացման գործընթացի վրա:

Ամբողջ խնդիրը Lin28a և IMP1 գեների մեջ է, որոնք արագացնում են հյուսվածքների վերածնման գործընթացը: Գիտնականները պարզել են դա` փորձարկման ենթարկելով մկներին: Գեները, որոնք գոյություն ունեն նաև մարդու մեջ, ավելի ակտիվ են պահում երիտասարդ կրծողներին, քան ծերերին: Նրանք հատկապես ակտիվ են օրգանիզմի սաղմնային զարգացման փուլում: Ծեր կրծողների վերքերը բուժվում են ավելի դանդաղ, քան երիտասարդների մոտ, քանի որ տարիքի հետ այդ գեների ակտիվությունը մահանում է:

Հարվարդի համալսարանի գիտնական Ջորջ Դեյլը չափահաս մկների մոտ ակտիվացրել է Lin28au գենը և պարզել, որ նրանց մեջքի սափրած բուրդը աճում է շատ ավելի արագ, քան այն մկների, որոնց գենը չի ստացել արհեստական ակտիվություն:

Ըստ Տեխասի համալսարանի հետազոտողների, IMP1 գենը նույնպես ունի նույն ազդեցությունը: Այն արտադրում է սպիտակուց , որը կցվում է РНК մոլեկուլներին և արագացնում բջիջների ինքնաձևավորման գործընթացը` սաղմի զարգացման փուլում: Հետևաբար, վերականգնում է վնասված հյուսվածքները` ավելի հասուն տարիքում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ